|
REGRESAR

Հայաստանում CELU-ի քննության նոր ամսաթիվ

Հայաստանում CELU-ի հաջորդ քննությունը, որը կանցկացվի հեռավար, կկայանա նոյեմբերի 12-ին (գրավոր) և նոյեմբերի 18-ին և 19-ին (բանավոր): Գրանցվելու և քննությունը հանձնելու մանրամասները ստորև՝

1) Գրանցման ժամկետ՝ գրանցվել կարող եք www.celu.edu.ar կայքի միջոցով սույն թվականի սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 9-ը:

2) CELU վճարը կատարվում է բացառապես Paypal համակարգի միջոցով: Հայաստանի համար այն կազմում է 19.000 դրամ:

 

3) Քննության անցկացման անհրաժեշտ այմաններ՝

Համակարգիչ

Համացանցի հասանելիություն

Տեսախցիկ և խոսափող

Zoom հավելված

4) CELU հավաստագիր. Քննության արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 15-ին: Թվային վկայականները ներբեռնման համար հասանելի կլինեն քննության անցկացումից 45 օր հետո և կունենան համապատասխան ինստիտուտների ներկայացուցիչների թվային ստորագրությունը, որը երաշխավորում է դրանց վավերականությունն ու ամբողջականությունը: Յուրաքանչյուր վկայագիր կարելի է ներբեռնել PDF ֆորմատով այնքան անգամ, որքան անհրաժեշտ է:

CELU-ն (իսպաներեն լեզվի և օգտագործման սերտիֆիկատը) Արգենտինայի ազգային համալսարանների կոնսորցիումի կողմից առաջարկվող իսպաներենի` որպես օտար լեզվի իմացությունը հավաստող միջազգային վկայագիր է (www.celu.edu.ar):

 

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել`

Հայաստանում Արգենտինայի դեսպանություն` հեռ.` 576451 (108)

Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան` հեռ.` (091) 412859:

Post date: 04/10/2021