|
REGRESAR

Հանդիում ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպան՝ Անահիտ Մանասարյանի հետ

Օգոստոսի 29-ին, Դեսպան Մարիանո Վերգարան հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են այս երկրում մարդու իրավունքներին վերաբերող հարցեր։ Ինչպես նաև, անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների ոլորտում Արգենտինայի փորձին և մեր պատմության ընթացքում տարբեր միջազգային հարթակներում պահպանված ամենաարդիական իրադարձություններին։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը անրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայերի և Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հայ հասարակությանը  ուղղված մարդասիրական օգնության հետ կապված վերջին իրադարձություններին։ Արգենտինայի դեսպանն անդրադարձել է մեր երկրի կառուցողական դերի ներուժին՝ հաշվի առնելով այդ հարցում Արգենտինայի փորձը, ինչպես նաև աղետալի իրավիճակները մեղմելու համար համագործակցության հնարավորությունները՝ հիմնված տեղահանվածներին և փախստականներին միջազգային աջակցության վրա։ Դեսպանը բարձր է գնահատել նաև Անահիտ Մանասյանի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները և պատրաստակամություն հայտնել շարունակել արդյունավետ և կառուցողական համագործակցությունը:

 

Post date: 30/08/2023