|
REGRESAR

Հանդիպում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ

Այսօր՝ մայիսի 27-ին, դեսպան Մարիանո Վերգարային ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Վեհափառ Հայրապետը շնորհավորեց նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթեց Հայաստանում իր առաքելությունն իրականացնելիս՝  ի շահ երկու երկրների հարաբերությունների զարգացման՝ տարբեր ոլորտներում բազմաթիվ ծրագրերի և նախագծերի միջոցով: Նմանապես, նա գոհունակությամբ նշեց, որ ջերմ հարաբերություններ են հաստատվել Մայր Աթոռի և Արգենտինայի դեսպանության միջև:

Զուցակիցները երկուստեք կարևորեցին արգենտինացի և հայ ժողովուրդների միջև վաղեմի բարեկամությունը, ինչպես նաև ընդգծեցին Արգենտինայի հայկական նշանավոր համայնքի դերն ու ներդրումը երկրի տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքում:

Դեսպան Վերգարան ներկայացրեց դեսպանության կողմից Հայաստանում իրականացվող գործունեությունը, մասնավորապես գյուղատնտեսական, մշակութային և կրթական ծրագրերը, որոնք իրականացվում են նաև Արգենտինայի հայկական սփյուռքի աջակցությամբ:

 

Post date: 27/05/2021