Փետրվարի 17-ին դեսպան Մարիանո Վերգարան ընդունեց արգենտինացի գրող և լրագրող Մագդա Թախտաճյանին, ով ժամանել է Հայաստան հայ ընթերցողին ներկայացնելու իր «Ռոջավա» վեպը, որը թարգմանվել է հայերեն։
Դեսպանատանը տեղի ունեցավ զրույց-քննարկում, որին մասնակցեցին ՀՀ ԿԳՆ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը. Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի խորհրդական Մարգարիտա Բաղդասարյանը; Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը; Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Ցոլակ Հակոբյանը; New Mag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը և արգենտինացի լրագրող Լեո Մոումջյանը։
Հեղինակը հակիրճ ներկայացրեց իր վեպը, որտեղ նա անդրադառնում է պատմական, ինչպես նաև այլ՝ խիստ արդիական այնպիսի հարցերի, ինչպիսիք են գենդերային հավասարությունը, էկոլոգիան և էթնիկ խմբերի և կրոնների նկատմամբ հարգանքը՝ միախառնված այս շրջաններին բնորոշ խոհարարության, գաստրոնոմիայի և երաժշտության նրբերանգներով։
Մասնակիցներն իրենց մտքերն ու կարծիքները փոխանակեցին արգենտինացի հեղինակի այս ստեղծագործության շուրջ, ինչպես նաև շնորհակալություն հայտնեցին հեղինակին Արգենտինայի հայ համայնքի հիշողություները պահելու և հայկական մշակույթն աշխարհով մեկ տարածելու համար։
Զրույցի ընթացքում դեսպան Մարիանո Վերգարան կարևորեց այն նշանակալի հանգամանքը, որ Հայաստանի բնակիչները ճանաչեն արգենտինացի գրողի և լրագրողի մտքերը, որն աշխարհագրորեն այդքան հեռու է, բայց միևնույն ժամանակ իր զգացմունքներով և ավանդույթներով այնքան մոտ, որին հավելվում է նրա կանացի և տիպիկ լատինաամերիկյան առանձնահատուկ հայացքը, ինչն անկասկած կհարստացնի այս հազարամյա ազգի մշակութային ժառանգությունը:


