Փետրվարի 7-ին դեսպան Մարիանո Վերգարան հանդիպեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի և համալսարանի երկու փորձագետների՝ ինժեներներ Գարիկ Թովմասյանի և Ռուդիկ Նազարյանի հետ, որոնք շուտով կմեկնեն Արգենտինա՝ Գյուղատնտեսական համագործակցության արգենտինական հիմնադրամի (Fo.Ar) գյուղատնտեսական համագործակցության ծրագրի շրջանակներում:
Փետրվարի 13-ից 18-ը նախատեսվում է հայ փորձագետների այցը մասնավորապես Արգենտինայի Մենդոզա նահանգ, որտեղ նրանք կանցնեն վերապատրաստում INTA-ի հետ և կայցելեն նշված հաստատության փորձարարական կայաններ, ինչպես նաև Մենդոզա նահանգի համալսարաններ՝ փորձի ու պրակտիկայի փոխանակման նպատակով, որն էլ հետագայում կկիրառվի Արմավիրի մարզում գործող փորձացուցադրական դաշտում: