Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, գործերի ժամանակավոր հավատարմատար Խուան Բ. Սկարտասկինի դել Ռիոն շատ արդյունավետ աշխատանքային հանդիպում է անցկացրել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է արգենտինացի օդաչու, դերասան, ռեժիսոր և կինոպրոդյուսեր Էնրիկե Պինեյրոյի ինքնաթիռի առաջիկա ժամանումը՝ 20 տոննա մարդասիրական օգնությունով, որն ուղարկվել է Արգենտինայից՝ Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով։
Կազմակերպչական մանրամասները վերջնական տեսքի են բերվել ներքին գործերի նախարարության և ներգրավված հայաստանյան տարբեր գործընկերների հետ, այդ թվում՝ մաքսային, սոցիալական հարցերի նախարարության, տարածքային կառավարման մարմինների և այլն: Նշվել է նաև Սպիտակ սաղավարտներ գործակալության և Արգենտինայից ուղարկված կամավորների ներկայությունն ու գործողությունները, ովքեր 10 օր կմնան Հայաստանում՝ տեղահանված բնակչությանը օգնելու նպատակով։
Նաև, հնարավորություն ստեղծվեց ընդլայնել մեր երկրի հետ համագործակցությունը նշված նախարարության տարբեր ոլորտներում: