|
REGRESAR

Հանդիպում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի հետ

Հունիսի 24-ին դեսպան Գոնզալո Ուրրիոլա բեիտիան հանդիպեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ։

Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ բարձր մակարդակի հարաբերություններին և խոսեցին արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության հեռանկարներից՝ հատուկ ուշադրություն դարձնելով փորձի փոխանակման ու հակակարկտային կայանների և օդերևութաբանական ռադարների շուրջ համագործակցության հնարավորություններին։

Post date: 04/07/2019