Այսօր դեսպան Մարիանո Վերգարան իր թիմի հետ հանդիպեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի հետ:
Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակին և քննարկեցին արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության հեռանկարները՝ հատուկ ուշադրություն դարձնելով սեյսմիկ պաշտպանության, ինչպես նաև երկու երկրներում բնական աղետների ռիսկերի կառավարման և նվազեցման ոլորտում համագործակցության և փորձի փոխանակման հնարավորություններին:
Դեսպան Վերգարան հակիրճ ներկայացրեց Արգենտինայի ԱԳՆ-ի ենթակայության տակ գործող «Սպիտակ սաղավարտներ» մարմնի կողմից իրականացվող աշխատանքները, որն իր մարդասիրական օգնության գործունեությունն իրականացնում է համագործակցության, համերաշխության և համայնքահեն աշխատանքային մոդելի միջոցով: «Սպիտակ սաղավարտների» գործունեության կենտրոնական առանցքը կամավորության հիմունքներով իրականացվող գործողությունների և նախագծերի գործիքակազմն է:
Այս համատեքստում, զրուցակիցները պարտավորվեցին համատեղ աշխատել` հստակեցնելու և նախագծելու «Սպիտակ սաղավարտների» և Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության միջև հնարավոր համագործակցության ոլորտները:


