Հուլիսի 26-ին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան հանդիպեց ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ:
Կողմերն անդրադարձան երկկողմ բարձր մակարդակի հարաբերություններին` առանձնացնելով Արգենտինայի հայկական սփյուռքի դերակատարությունը: Այնուհետև անդրադարձան երկկողմ օրակարգի առևտրային, գյուղատնտեսական ու կրթական նախագծերին ու ծրագրերին:
Զրուցակիցները նաև երկխոսեցին երկու երկրների բարձր տեխնոլոգիաների ոլորտի շուրջ` հատուկ ուշադրություն դարձնելով կոմերցիոն փոխանակումների և այս ոլորտում երկու երկրների համապատասխան ընկերությունների միջև համագործակցության հեռանկարներին:
Այդ համատեքստում, երկու պաշտոնյաները համաձայնության եկան նախարարության և դեսպանության միջև մշտական կապի միջոցով խթանել վերոնշյալ թեմայի շուրջ գործողությունների ընթացքը:


