Հունիսի 20-ին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային ընդունեց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր: Դեսպան Ուրրիոլաբեիտիան անդրադարձավ երկկողմ բարձր մակարդակի հարաբերություններին և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հնարավորություններին: Նախարար Տոնոյանն, իր հերթին, կարևորեց փոխգործակցության զարգացման իրավական հիմքերի ապահովումը, ինչպես նաև ոլորտի մասնագետների միջև ռազմաքաղաքական խորհրդակցությունների և համագործակցության հեռանկարների քննարկումների անցկացումը:

