|
REGRESAR

Հանդիպում Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և թարգմանիչ Ալիս Տեր-Ղևոնդյանի հետ

Մայիսի 27-ին Դեսպանության Գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Չիլինգիրեանն ընդունեց հին ձեռագրերի թանգարան-ինստիտուտի՝ հեղինակավոր Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանին ու հայտնի թարգմանիչ Ալիս Տեր-Ղևոնդյանին, որոնք դեսպանատան գրադարանին նվիրեցին արգենտինացի հեղինակների ու լուսանկարիչների գրքեր։

Զրուցակիցները խոսեցին աշխարհում տիրող իրավիճակի, ընթացիկ ու ապագա նախագծերի, այդ թվում՝ «Programa SUR» ծրագրի շրջանակներում արգենտինացի հեղինակների ստեղծագործությունների հայերեն թարգմանության մասին։