|
REGRESAR

Հանդիպում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ

Հուլիսի 10-ին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան հանդիպեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ:

Զրուցակիցներն ընդգծեցին Արգենտինայի և Հայաստանի միջև պատմական բարեկամությունը, որն արտացոլվում է քաղաքական բարձր մակարդակի երկխոսության, երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության և տնտեսական ինտենսիվ հարաբերությունների մեջ:

Այս համատեքստում, երկու պաշտոնյաներն ըդգծեցին Արգենտինայի հայկական սփյուռքի կարևոր դերը, որն իր նշանակալի ավանդն ունի երկու երկրների միջև կապերի զարգացման մեջ:

Այնուհետև կողմերը երկխոսեցին երկկողմ համագործակցության շրջանակներում իրականացվող և իրականացվելիք գյուղատնտեսական, տնտեսական, մշակութային ու կրթական նախագծերի շուրջ: Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտան նշեց, որ Հայաստանի և Արգենտինայի միջև կնքված Արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագիրը, որը երկու երկրներում տարբեր ոլորտների գործունեության մեջ կներառի հայ և արգենտինացի երիտասարդներին, կարող է երկկողմ հարաբերություններում Արգենտինայի սփյուռքի դրական մասնակցությանը նպաստող հետաքրքրաշարժ միջոց դառնալ:

Post date: 11/07/2019