Գեներալ Սան Մարտինի մահվան 170-ամյակի հիշատակին նվիրված շաբաթվա ընթացքում ձեզ ենք ներկայացնում այս տեսանյութը: Այս տարի լրանում է նաև Հայաստանում Արգենտինայի դեսպանության գործունեության 10-ամյակը: Այս ներկայացուցչությունը 1997 թվականի հոկտեմբերի 29-ին Երևանի Արգենտինայի Հանրապետության դպրոցի բակում Գեներալ Սան Մարտինի կիսանդրու հիմնման օրվանից ի վեր ոգեկոչում է նրա հիշատակն ու հարգանքի տուրք մատուցում: Հարգանքի տուրքի հրաշալի միջոց է նաև Սան Մարտինի օրհներգը արգենտինացի հայտնի երգիչ և երգահան Պեդրո Ազնարի կատարմամբ: Հուսով ենք` ձեզ դուր կգա: