|
REGRESAR

Հեղափոխություն. Հատելով Անդերը». ֆիլմ` նվիրված Գեներալ Խոսե դե Սան Մարտինին

Եզրափակելով Գեներալ Սան Մարտինի մահվան 170-ամյակի հիշատակին նվիրված շաբաթը`  ձեզ ենք ներկայացնում Լեանդրո Իպինյայի «Հեղափոխություն. Հատելով Անդերը» ֆիլմը, որը նորովի է բացահայտում Արգենտինայի պատմության ամենանշանավոր կերպարներից մեկին` Գեներալ Խոսե դե Սան Մարտինին` նկարագրելով Լատինական Ամերիկայի ազատագրման հռչակավոր սխրանքներից մեկը:

Այս ֆիլմը, որի ռեժիսորը Լեանդրո Իպինյան է, իսկ գլխավոր դերում հանդես  է գալիս Ռոդրիգո դե լա Սեռնան և որը պատմում է նշանավոր ազատագրիչի  կյանքի անհայտ դրվագները, արգենտինական Televisión Pública-ի, Canal Encuentro-ի ու Կինոյի և աուդիովիզուալ արվեստների ազգային ինստիտուտի համատեղ աշխատանք է` նկարահանված Televisión española-ի, Սան Խուան շրջանի կառավարության և Սան Մարտինի անվան ազգային համալսարանի աջակցությամբ:

Գեներալ Սան Մարտինը մի անգամ ասել է. «Իմ անունը բավականաչափ նշանավոր է, որպեսզի ես դրա վրա բիծ քաշեմ իմ խոստումների չկատարմամբ»: Այս շաբաթ փորձեցինք հիշել նրա ամենանշանակալից ձեռքբերումները, իսկ այս ֆիլմը ներկայացնում է դրանցից մեկը: Նրա խոստումներն այսօր իրականություն են, իսկ գաղափարները, ինչպես հենց ինքն է ամփոփում իր հայտնի խոսքում. «Ազատ լինենք, իսկ մնացյալը կարևոր չէ», շարունակում են արդի լինել այնպես ինչպես իր ժամանակներում:

Հուսով ենք, որ կվայելեք ֆիլմը` միանալով հարգանքի տուրքին, որն այս շաբաթ մատուցեցինք մեր երկրի ամենահեղինակավոր հերոսներից մեկի հիշատակին:

Ֆիլմը հասանելի է հետևյալ հղումով http://encuentro.gob.ar/programas/3190

Post date: 21/08/2020