|
REGRESAR

Հունիսի 10` Մալվինյան, Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիների և հարակից ծովային տարածքների նկատմամբ Արգենտինայի իրավունքների հաստատման օր

2021 թվականի այս հունիսի 10-ին Արգենտինայի Հանրապետության կառավարությունը և ժողովուրդը նշում են Բուենոս Այրեսի նահանգի կառավարության կողմից Մալվինյան կղզիների և Հորն հրվանդանին հարակից կղզիների քաղաքական և ռազմական հրամանատարության ստեղծման 192-ամյակը:

1810թ.-ին սկիզբ առած ազատագրման գործընթացից ի վեր՝ որպես Ատլանտյան օվկիանոսի հարավային հատվածներում իսպանական տարածքների իրավաժառանգորդ՝ Արգենտինան մշտապես իրացրել է այնտեղ գտնվող հարավային արշիպելագների նկատմամբ իր իրավունքները: 1767 թվականից ի վեր, շարունակաբար իրացվել է իսպանական իրավասությունը՝ Բուենոս Այրեսի ենթակայության տակ գտնվող և կղզիներում բնակվող 32 նահանգապետերի իրավահաջորդության միջոցով, մինչև 1811 թվականը, երբ Ռիո դե լա Պլատայում անկախության համար մղվող պատերազմի արդյունքում Իսպանիան դուրս բերեց իր կայազորը (թողնելով իր տիրապետության որոշակի նշաններ):

1820 թվականին Մալվինյան կղզիներում առաջին անգամ բարձրացվեց Արգենտինայի դրոշը, որի 200-ամյակը նշեցինք անցյալ նոյեմբերի 6-ին: Արգենտինայի կառավարությունը նաև սկսեց մշակել  կանոնակարգեր և ստեղծել իրավական և վարչական կառույցներ, որոնք համախմբեցին նրա ինքնիշխանության լիարժեք իրականացումը, այդ թվում` խթանելով առևտրային գործունեության զարգացումը և բնակչության կայացումը:

Հարավ-Ատլանտյան կղզիների նկատմամբ Արգենտինայի ինքնիշխանության իրացման գործընթացում որպես կարևոր իրադարձություն էր Բուենոս Այրես նահանգի նահանգապետ Մարտին Ռոդրիգեսի կողմից 1829 թ. հունիսի 10-ին ստորագրված հրամանագրի հրապարակումը, որով ստեղծվում է սույնով հիշատակված կառավարության կառուցվածքը, որով, այդ թվում, տեղի կառավարիչ էր նշանակվում Լուիս Վեռնետին: Վերջինս հաստատվեց կղզիներում և հրապարակավ իրացրեց իր լիազորություններն ու իրավասությունները: Հրամանագրով նաև հաստատվում էր, որ «Մալվինյան կղզիները և Ատլանտյան օվկիանոսում Հորն հրվանդանին հարող տարածքները կառավարվելու են Հանրապետության կառավարության կողմից անմիջապես նշանակված քաղաքական և ռազմական հրամանատարի կողմից»:

Այնուամենայնիվ, 1833թ. հունվարի 3-ին ինքնիշխանության այս արդյունավետ կիրառումն ընդհատվեց Միացյալ Թագավորության կողմից ուժի գործադրման արդյունքում, որն ապօրինի կերպով գրավեց կղզիները՝ վտարելով Արգենտինայի՝ այնտեղ հաստատված օրինական իշխանություններին և առկա բնակչությանը: Այս բռնակցման միջոցով  խախտվեց Հայրենիքի տարածքային ամբողջականությունը, մի իրավիճակ, որի հետ Արգենտինայի և ոչ մի կառավարություն համաձայն չի եղել ավելի քան 188 տարվա պատմության ընթացքում:

Այդ ժամանակից ի վեր, Արգենտինայի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև ինքնիշխանության մասին վեճը շարունակվում է, ինչը ճանաչվել է նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1965 թ. ընդունված 2065 բանաձևով:

Համաձայն վերոնշյալ բանաձևի ՝ 1966 թվականից և 16 տարի շարունակ երկու երկրներն էլ բանակցություններ են վարել ինքնիշխանության վեճի լուծմանը հասնելու համար: Այնուամենայնիվ, և չնայած Արգենտինայից անթիվ հրավերներին և ՄԱԿ-ի հորդորներին, Միացյալ Թագավորությունը համակարգված կերպով հրաժարվում է վերսկսել ինքնիշխանության  հարցի շուրջ բանակցությունները:

Միջազգային հանրությունը ևս, իր հերթին, վերահաստատել է երկկողմ բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսելու անհրաժեշտությունը, որն արտահայտվել է Գլխավոր ասամբլեայի 10 բանաձևերում, ՄԱԿ-ի ապագաղութացման հարցերով հատուկ հանձնաժողովի 38 բանաձևերում և տարածաշրջանային և բազմակողմ ֆորումների բազմաթիվ հայտարարություններում, ինչպիսիք են ԱՊԿ-ն, G77-ը գումարած Չինաստանը, ՄԵՐԿՈՍՈՒՐ-ը, Իբերոամերիկյան գագաթնաժողովը, Կարիբյան ավազանի և Լատինական Ամերիկայի երկրների կազմակերպությունը, Կենտրոնական Ամերիկայի ինտեգրացիոն համակարգը, Մերկոսուրի խորհրդարանը, Կենտրոնական Ամերիկայի խորհրդարանը, Հարավամերիկյան-Աֆրիկական համագործակցության ֆորումը (ASA) և Արաբական երկրներ-Հարավային Ամերիկա գագաթնաժողովը (ASPA):

Ինքնիշխանության շուրջ բանակցությունները վերսկսելու պարտավորությունը կատարելու մերժումը ավելի է սրվում Միացյալ Թագավորության կողմից միակողմանի ակտերի շարունակական ներդրմամբ: Այս գործողությունները ներառում են վերականգնվող և չվերականգնվող բնական պաշարների որոնումը և շահագործումը, ինչն Արգենտինան շարունակաբար մերժում է:

Այսպիսով, Միացյալ Թագավորությունը կղզիներում ապահովում է չարդարացված և անհամաչափ ռազմական ներկայություն և պարբերաբար իրականացնում է զորավարժություններ, ինչին Արգենտինան խստորեն դեմ է, և ինչը նպաստում է ՄԱԿ-ի և այլ կազմակերպությունների բազմաթիվ բանաձևերին հետևելու կոչերից կանխամտածված կերպով հեռացմանը:

Այս բոլոր գործողությունները հակասում են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 31/49 բանաձևին և մտահոգություն և մերժում են առաջացնում միջազգային հանրության շրջանում:

Ռազմական ներկայությունը մասնավորապես հակասում է Գլխավոր ասամբլեայի 41/11 բանաձևին (Խաղաղության և համագործակցության գոտի Հարավային Ատլանտիկայում), որն ի թիվս այլ դրույթների, բոլոր մյուս տարածաշրջանների պետություններին, հատկապես՝ ռազմական կարևորություն ունեցող պետություններին, կոչ է անում խստորեն հարգել Հարավային Ատլանտյան շրջանը՝ որպես խաղաղության և համագործակցության գոտի, մասնավորապես՝ նշված տարածաշրջանում իր ռազմական ներկայության կրճատման և վերջնական վերացման միջոցով:

Մեր ինքնիշխանության արդյունավետ իրականացման վերականգնումը Մալվինյան կղզիների, Հարավային Ջորջիայի և Հարավային Սանդվիչյան կղզիների և համապատասխան ծովային և կղզիների տարածքների նկատմամբ՝ միջազգային օրենսդրությանը համաձայն և հարգելով դրանց բնակիչների կենսակերպը, հանդիսանում է արգենտինացի ժողովրդի մշտական և անքակտելի նպատակը, ինչպես ամրագրված է մեր Ազգային Սահմանադրության Առաջին անցումային դրույթում:

Այս առումով, Արգենտինայի Հանրապետության կառավարությունը զբաղվում է այդ նպատակին հասնելու համար պետական քաղաքականության ձևավորմամբ և իրականացմամբ: Այսպիսով, 2020թ. ընթացքում վերահաստատելով ինքնիշխանության օրինական իրավունքները՝ Ազգային կոնգրեսը միաձայն հաստատել է երեք օրենք, որոնք ամրապնդում են Արգենտինայի շահերից բխող աշխատանքը:

Առաջին հերթին ստեղծվել է Մալվինյան կղզիներինՀարավային Ջորջիայի և Հարավային Սանդվիչյան կղզիներին և հարակից ծովային տարածություններին վերաբերող հարցերի ազգային խորհուրդ՝  միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում պետական ռազմավարություն ձևավորող բարձրագույն ինստիտուցիոնալ մակարդակում բազմակարծիք տարածք ստեղծելու նպատակով:

Միևնույն ժամանակ, Արգենտինայի կառավարությունը շարունակում է կրկնապատկել իր ջանքերը՝ մշտապես խաղաղ միջոցներով, դիվանագիտությամբ և միջազգային իրավունքի պահպանմամբ՝ միջազգային հանրության աջակցությունը Մալվինյան կղզիների հարցում համախմբելու նպատակով և բազմակողմ կազմակերպությունների միջոցով ձգտելով հասնել այնպիսի փոխհամաձայնության, որի արդյունքում ստեղծվեն պայմաններ, որպեսզի Միացյալ Թագավորությունը վերսկսի Գլխավոր ասամբլեայի 2065 (XX) բանաձևում ՄԱԿ-ի կողմից առաջարկված պայմաններով ինքնիշխանության վերաբերյալ երկկողմ բանակցությունները, ինչպես նաև վերանայի տարբեր միջազգային կազմակերպությունների և ֆորումների կողմից ընդունված բանաձևերը:

Արգենտինայի Հանրապետությունը վերահաստատում է իր ինքնիշխանությունը Մալվինյան կղզիների, Հարավային Ջորջիայի և Հարավային Սանդվիչյան կղզիների և դրանց հարակից ծովային տարածքների նկատմամբ, որոնք հանդիսանում են իր ազգային տարածքի բաղկացուցիչ մասը, ինչպես նաև վերահաստատում է Միացյալ Թագավորության հետ ինքնիշխանության վերաբերյալ բանակցությունների շուտափույթ վերսկսման պատրաստակամությունը՝ այս իրավիճակին վերջնական լուծում տալու նպատակով:

Բուենոս Այրես, հունիսի 10, 2021թ.

Post date: 10/06/2021