ՄԱԿ-ի Ապագաղութացման հարցերով հատուկ հանձնաժողովը Մալվինյան կղզիների վերաբերյալ նոր բանաձև է ընդունել
Մամլո հաղորդագրություն. 5-ը օգոստոսի, 2020
Սույն թվականի նշված օրը ՄԱԿ-ի Ապագաղութացման հարցերով հատուկ հանձնաժողովը կոնսենսուով ընդունեց Մալվինյան կղզիների վերաբերյալ նոր բանաձև, որը հովանավորվում էր Լատինական Ամերիկայի բոլոր երկրների կողմից, որոնք հատուկ կոմիտեի անդամ են (Չիլի, Բոլիվիա, Կուբա, Էկվադոր, Նիկարագուա և Վենեսուելա):
Տարեցտարի, 1983 թվականից ի վեր, Հատուկ Կոմիտեն Արգենտինային և Միացյալ Թագավորությանը կոչ է անում վերսկսել բանակցությունները, որոնք հնարավորություն կտան հնարավորինս արագ գտնել Մալվինյան, Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչ կղզիների շուրջ ինքնիշխանության վեճերի խաղաղ և վերջնական կարգավորումը՝ համաձայն Գլխավոր ասամբլեայի 2065 (XX) բանաձևի ու հետագա մյուս բանաձևերի:
Ապագաղութացման հատուկ հանձնաժողովը, որը ստեղծվել է 1961 թ.-ին ՝ որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օժանդակ մարմին, պատասխանատու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1514 (XV) բանաձևի իրականացումը ապահովելու համար, և այս շրջանակներում ամեն տարի ուսումնասիրում է գաղութացման 17 իրավիճակները, որոնք դեռևս սպասում են ապագաղութացմանը՝ ընդունելով բանաձևեր, որոնք թույլ կտան հասնելու առաջընթացի գաղութատիրությանը վերջ դնելու ճանապարհին:
Արգենտինային և Միացյալ Թագավորությանն ուղղված Միավորված ազգերի կազմակերպության կոչը՝ վերսկսել բանակցությունները որպես վեճը լուծելու ճանապարհ, աջակցվում է տարբեր բազմակողմանի ֆորումների կողմից, ինչպիսիք են ՝ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը (OAS), MERCOSUR-ը, G-77 գումարած Չինաստանը, Լատինական Ամերիկայի և Կարիբյան երկրների պետությունների համայնքը (CELAC) և Իբերո-ամերիկյան գագաթնաժողովները, ի թիվս այլոց: Այնուամենայնիվ, Միացյալ Թագավորությունը համառորեն պնդում է, որ հրաժարվում է վերսկսել բանակցությունները այս հարցում:
Արգենտինայի կառավարությունը ևս մեկ անգամ վերահաստատում է ինքնիշխանության վեճի վերաբերյալ էական երկխոսությունը վերսկսելու անհրաժեշտությունը և Միացյալ Թագավորությանը հրավիրում է կատարել այդ վեճը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային օրենսդրությամբ սահմանված պարտականությունները և վերջ տալ գաղութատիրական իրավիճակին, որը ժամանակվրեպ է 21-րդ դարում: