|
REGRESAR

Մայիսի 17 – Հանուն հավասար իրավունքների կոալիցիայի հռչակագիրը հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ (IDAHOBIT)

«Հանուն հավասար իրավունքների կոալիցիայի (ERC) Արգենտինայի և Միացյալ Թագավորության համանախագահները պատիվ ունեն միանալու աշխարհի տարբեր երկրների կառավարություններին և քաղաքացիական հասարակություններին` հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ:

Այս օրը մեզ հնարավորություն է տալիս անդրադառնալու և կրկին արձանագրելու, որ չնայած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն իր առաջին հոդվածում ամրագրում է, որ «բոլոր մարդիկ ծնվում են ազատ և հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով»՝ ավելի քան 70 տարի անց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրական վերաբերմունքը դեռևս ամուր արմատավորված է աշխարհի բոլոր տարածաշրջաններում: Մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերն ու նվիրվածությունը 69 երկրներում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ բռնության և խտրականության, ինչպես նաև նույնասեռ հարաբերությունների քրեականացման դեմ պայքարում:

2016թ.-ին իր ստեղծումից ի վեր՝ ERC-ն աշխատել է միավորել կառավարություններին և քաղաքացիական հասարակությանը՝ հետապնդելով բոլոր մարդկանց իրավունքները խթանելու և դրանց ներառական զարգացումն ապահովելու ընդհանուր նպատակ՝ անկախ նրանց սեռական կողմնորոշումից, ինքնությունից կամ արտահայտությունից: Մենք չպետք է մոռանանք նրանցից որևէ մեկին:

Շարունակելով համախմբել մեր դաշինքը՝ մենք ցանկանում ենք մի պահ տրամադրել IDAHOBIT-ին և աշխարհի ուշադրությունը հրավիրել այն մարտահրավերների վրա, որոնց առջև կանգնած են բազմազան սեռական կողմնորոշումներ, գենդերային ինքնություններ ու արտահայտություններ ունեցող մարդիկ: Մայիսի 17-ը մարդու իրավունքների խախտումները դատապարտելու օր է, որոնց ամեն օր բախվում է այդ համայնքը, բայց այն նաև հպարտության, հույսի և բազմազանության տոնի օրն է:

IDAHOBIT- ի այս տարվա թեման առանձանահոտւկ նշանակալից է. «Միասին դիմադրել, աջակցել, առողջացնել»: Եկե՜ք կրկնապատկենք մեր ջանքերը դեպի ավելի բաց, ներառական և բազմազան հասարակություն»:

Post date: 17/05/2021