|
REGRESAR

Մայիսի 25-ը նշանավորվեց տանգոյի երևանյան մեծ համերգով

Մայիսի 24-ին Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը պատիվ ունեցավ Հայաստանի ազգային կամերային նվագախմբի և «Կոնվերս բանկի» հետ միասին կազմակերպել արգենտինական երաժշտության անմոռանալի երեկո՝ ի նշանավորումն  Մայիսյան հեղափոխության 213-ամյակի:

Որպես «Երևանում Արգենտինական տանգոյի ամսվա» փակում՝ Հայաստանի երաժշտական ամենագլխավոր դահլիճը՝ Արամ Խաչատրյան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահը հյուրընկալեց արգենտինացի հեղինակավոր երաժիշտների և արտիստների՝ լեգենդար Աստոր Պիացոլլա սեքստետի բանդոնեոնահար Դանիել Բինելիին՝ կնոջ՝ փայլուն դաշնակահար Պոլլի Ֆերմանի ուղեկցությամբ։

Դուետը նվագեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, որը ղեկավարում էր արգենտինացի հեղինակավոր դիրիժոր Միգել Անխել Ջիլարդին: Վերջինիս խնդրանքով նվագախումբը կատարեց «La Firmeza» («Կամքը») դասական արգենտինական պարը, որը հեղինակել էր իր հայրը՝ արգենտինացի երաժիշտ Ջիլարդո Ջիլարդին: Այսպիսով՝ նշանավոր երաժիշտի ծննդյան նախօրեին երևանյան բեմում հնչեց նրա հեղինակած երաժշտությունը:

Համեգին մասնկացում էին նաև արգենտինական տանգոյի հայտնի պարողներ Լեո Կալվելին, Եվգենիա Ուսանդիվարասը, Կլաուդիո Հոֆմանը և Չինցիա Լոմբարդին, որոնք հատուկ այս առիթով ժամանել էին Երևան: Համերգը հիացրեց հայ և արգենտինացի հանդիսատեսին, համերգին ներկա տեղական իշխանությունների ներկայացուցիչներին և դիվանագիտական կորպուսի անդամներին, որոնք հոտնկայս ծափահարեցին արտիստներին:

Ամբողջությամբ լեփ-լեցուն դահլիճում հանդիսատեսը վայելեց արգենտինացիներ Պիացոլլայի, Տրոյլոյի, Մորեսի, Սալգանի, Ջիլարդիի և Բինելլիի ստեղծագործությունները՝ նշանավորելով երկու երկրների միջև մշակութային մի նոր հանգրվան։ Սա մի առանձնահատուկ Մայիսի 25 էր, որը շնչում էր արգենտինական երաժշտությամբ ու պարով՝ միջազգային ամենաբարձր մակարդակի արտիստների մասնակցությամբ: Նախագիծն իրականություն դարձավ Կոնվերս Բանկի աջակցությամբ և արգենտինական ու հայկական տաղանդի շնորհիվ:

   

   

  

Post date: 26/05/2023