|
REGRESAR

Մարդու իրավունքների միջազգային իրավունքի թեմայով սեմինարների շարք

Արգենտինան մեկնարկում է վիրտուալ սեմինարների շարք՝ մարդու իրավունքների միջազգային իրավունքի զարգացման վերաբերյալ քննարկումների արդի հարցերի շուրջ: «Խոշտանգումների կանխարգելման օրակարգ. Միջազգային կազմակերպությունների դերը ՄԱԿ/ԱՊԿ» թեմայով առաջին սեմինարը տեղի կունենա 2020 թվականի օգոստոսի 20-ին, ժամը 12:00-ից մինչև 13:30-ը (Բուենոս Այրեսի ժամանակով): Սեմինարն անցկացվելու է իսպաներեն լեզվով (համաժամանակյա թարգմանություն չի նախատեսվում):

Վիրտուալ այս առաջին սեմինարի ելակետը Արգենտինայի` որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամի պարտավորությունն է մարդու իրավունքների շուրջ իր պետական քաղաքականության շրջանակներում ամրապնդելու մարդու բոլոր իրավունքների պաշտպանությունն ու խթանումը: Այն կվարի Խոշտանգումների կանխարգելման ենթահանձնաժողովի արգենտինացի թեկնածու Մարիո Կորիոլանոն: Սեմինարին կմասնկացեն նաև ոլորտի նշանավոր այլ գործիչներ:

Գրանցումներն ընդունվելու են մինչև 2020 թվականի օգոստոսի 19-ը՝ հետևյալ հղումով` https://forms.gle/tQVS35DiAahjk2u48:

Մասնակցության տեղերը սահմանափակ են, ուստի առաջնայնությունը կտրվի առավել վաղ գրանցվածներին:

Լրացուցիչ տեղեկությունների համար անցեք այս հղումով` https://bit.ly/3gVYjA5

Post date: 19/08/2020