Ճշմարտության ու արդարության հիշատակի ազգային օրվա առթիվ՝ կիսում ենք Ինքնության իրավունքի միջազգային արշավ 2021-ի կոչը։
Այս արշավն Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարության, Ինքնության իրավունքի ազգային հանձնաժողովի (CoNaDI) և Abuelas de Plaza de Mayo-ի համատեղ աշխատանքի պտուղն է՝ ուղղված նպաստելու Արգենտինայում քաղաքացիական վերջին բռնապետության ընթացքում անհետացած անձանց թոռների ու թոռնուհիների որոնմանը, որոնք հնարավոր է բնակություն հաստատած լինեն արտասահմանում։
Եթե կասկածներ ունես քո ընտանեկան ծագման մասին կամ տեղեկատվություն արգենտինացի անհետացածների հնարավոր զավակների մասին, կապվի՛ր մեզ հետ։
Քո տեղեկատվության գաղտնիությունը կապահովվի։ Հեռ։ +374 (10) 57 64 51, +374 (10) 57 64 52։ Դու ունես այդ իրավունքը։ Մի՛ կասկածիր։
Օգնի՜ր մեզ գտնել քեզ։
www.cancilleria.gob.ar/encontrarte
#ArgentinaTeBusca