|
REGRESAR

Մեր դեսպանատանն ընդունեցինք Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներին

Մարտի 15-ին մեր դեսպանատանն ընդունեցինք Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներին։

Հյուրընկալվելով մեր ներկայացուցչության Արգենտինայի մշակութային կենտրոնում՝ ուսանողները զրուցեցին գործերի ժամանակավոր հավատարմատար Խուան Բ. Սկարտասցինի դել Ռիոյի, մշակույթի և մամուլի բաժնի աշխատակիցների հետ:

Բացի հարց ու պատասխանի հարուստ ձևաչափից առիթ եղավ խոսելու նաև ոչ միայն Հայաստանում Արգենտինայի գործունեության, այլև մեր երկրի արտաքին քաղաքականության հիմնական գործողությունների խթանման մասին, ներառյալ «Մալվինայի հարցի», ինչպես նաև քննարկվեցին մշակութային նախաձեռնություններ ու ծրագրեր և կրթական առաջարկներ՝ ընդգծելով երկու երկրների միջև գործող «Արձակուրդի և աշխատանքի համաձայնագրի» շրջանակներում ներկայացվող հնարավորությունները։

 

      

 

Post date: 20/03/2024