Սիրելի՛ ընկերներ,
Այս օրերին արդեն մեկ տարի է, ինչ ես ստանձնել եմ Գործերի ժամանակավոր հավատարմատարի պարտականությունները: Հայաստանում արգենտինացի դիվանագետի երկուսուկես տարվա աշխատանքից հետո ժամանակն է ձեզ հրաժեշտ տալու:
Ես միայն խորը երախտագիտության խոսքեր ունեմ:
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ-ում Արգենտինայի այն ժամանակվա դեսպան Գոնզալո Ուրիոլաբեիտիային` ինձ այս հնարավորությունն ընձեռելու համար, դեսպանատան աշխատակիցներին` նրանց պրոֆեսիոնալ անգնահատելի աջակցության համար, Հայաստանի իշխանություններին և հայկական ու արգենտինական տարբեր կազմակերպությունների բոլոր այն մարդկանց, որոնք համագործակցել են մեզ հետ տարբեր նախագծերի ընթացքում:
Մենք նշեցինք դեսպանատան բացման 10-ամյակը` Արտաքին գործերի նախարար Սոլայի, սենատոր Տայանայի և նախկին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հատուկ ուղերձներով, համագործակցեցինք ուղղակի ցանքի մեքենաների առաջին արտահանման ծրագրի շրջանակներում, խթանեցինք գյուղատնտեսական և կրթական համագործակցության ծրագրեր, խթանեցինք արգենտինական արտադրանքները, նշեցինք բելգրանոյական տարին «Արգենտինայի Հանրապետություն» հրապարակում, կազմակերպեցինք համապետական ընտրություններ, հյուրընկալեցինք դեսպանատանն արգենտինացիների՝ մեծամասամբ հայկական համայնքի ներկայացուցիչների՝ աջակցելով նրանց համաճարակի պայմաններում...ապրեցինք Հայաստանի երկարամյա պատմության բարդ ժամանակաշրջաններ:
Ես հրաժեշտ եմ տալիս ձեզ բոլորիդ ՝ պատիվ ունենալով ներկայացնելու իմ երկիրը Հայաստանում:
Հեռվից գրկում եմ բոլորիդ: