|
REGRESAR

Միլոնգա Արգենտինայի Հանրապետության պաշտոնական նստավայրում

Երևանում արգենտինական տանգոյի այս հիանալի ամսվա շրջանակներում, Արգենտինայի Հանրապետության պաշտոնական նստավայրում անցկացվեց միլոնգա, որտեղ վայելեցինք տանգոյի աներևակայելի մթնոլորտը՝ ուղեկցված Կարաս գինու գործարանի գինիներով և տիպիկ արգենտինական էմպանադաներով:
Տանգոյի երեկոյին ներկա էին Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, արգենտինացիներ և տեղի քաղաքական, սոցիալական և մշակութային ոլորտի գործիչներ։ Այս միլոնգայով եզրափակվեց «Միլոնգա Պետրիկորի» հետ համատեղ կազմակերպված «Տանգոյի շաբաթը Երևանում» ՝ պարողներ Պաբլո Մարտինեսի (Արգենտինա) և Իրինա Բասլիկի (Բելառուս) մասնակցությամբ։
Արգենտինական տանգոյի միջոցառումները Երևանում կշարունակվեն ողջ մայիս ամսվա ընթացքում: Այս շաբաթ կկայանան Otros Aires տանգո բենդի համերգները, իսկ հաջորդիվ՝ Դանիել Բինելիի, Պոլլի Ֆերմանի, Միգել Անխել Ժիլարդիի և այլ արտիստների մասնակցությամբ մեծ համերգը:
Սպասում ենք բոլորին՝ վերապրելու 2 x 4 ռիթմի պարը:
Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր Karas Wines-ին միջոցառմանը մեզ միանալու համար:
 
 
Post date: 10/05/2023