Մինչ մեկնելը «Սպիտակ Սաղավարտներ» մարդասիրական առաքելության կամավորներն այցելեցին դեսպանատուն: Նրանց ընդունեց գործերի ժամանակավոր հավատարմատար Խուան Բ. Սկարտասցինի դել Ռիոն և դեսպանատան ողջ անձնակազմը:
Հանդիպումը անցկացվել է ավելի քան 10 օրերի առաքելությունը գնահատելու նպատակով։ Շնորհակալություն է հայտնվել Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչության համար նախատեսված և հավաքագրված ապրանքների կառավարման և բաշխման գործում կատարած անգնահատելի աշխատանքի համար։
Նկարների հեղինակ` Արազ Հադջիան