Այսօր նշվում է Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը՝ ի հիշատակ Դոմինիկյան Հանրապետության քաղաքական ակտիվիստներ Պատրիա, Միներվա և Մարիա Թերեզա Միրաբալ քույրերի՝ հայտնի որպես «Las Mariposas» («Թիթեռներ»), որոնք դաժանաբար սպանվել են 1960թ. Ռաֆայել Տրուխիլիոյի վարչակարգի կողմից։
1981 թվականին կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստները մոբիլիզացիաներ էին կազմակերպում Լատինական Ամերիկայում, որոնք հետագայում տարածվեցին այլ երկրներում ևս։ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆեմինիստների առաջին համաժողովի ժամանակ առաջարկվեց նոյեմբերի 25-ը ճանաչել որպես կանանց նկատմամբ բռնության դեմ օր։
1993 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան հաստատեց կանանց նկատմամբ բռնության վերացման մասին 48/104 հռչակագիրը, որը սահմանեց որպես «գենդերային հիմքով բռնության ցանկացած գործողություն, որն ունի իր հնարավոր արդյունքը կամ իրական ֆիզիկական, սեռական կամ հոգեբանական վնասը՝ ներառյալ սպառնալիքները, հարկադրանքը կամ ազատության կամայական արգելքը՝ անկախ նրանից դա տեղի է ունենում հանրային թե անձնական կյանքում»:
Ի վերջո, 1999 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 54/134 բանաձևով նոյեմբերի 25-ը սահմանեց որպես Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր:
Համաձայն ՄԱԿ-ի կանանց կողմից կազմված տվյալների՝ ամբողջ աշխարհում մոտ 736 միլիոն կին՝ մոտավորապես յուրաքանչյուր երրորդը, իր կյանքի ընթացքում ինչ-որ ժամանակ ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական բռնության իր զուգընկերոջ կողմից կամ որևէ մեկ այլ անձի կողմից, ով իր զուգընկերը չի հանդիսացել (15 տարեկան և ավելի բարձր տարիքի կանանց 30%-ը): Այս տվյալները չեն ներառում սեռական ոտնձգությունները, իսկ որոշ հետազոտություններ էլ ցույց են տալիս, որ կանանց համար այդ համամասնությունը կարող է հասնել մինչև 70 տոկոսի:
Արգենտինայում 2009թ-ին հաստատված 26.485 օրենքը, որը սահմանում է «Կանանց նկատմամբ բռնությունը կանխարգելելը, պատժելը և արմատախիլ անելը բոլոր այն որոլրտներում, որտեղ կանայք միջանձնային գործունեություն են ծավալում», հադիսանում է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի հիմնարար մեխանզիմներից մեկը:
Օրենքը սահմանում է բռնության տարբեր տեսակներ՝ ֆիզիկական, հոգեբանական, սեռական, տնտեսական, ինչպես նաև դրա տարբերակումները, այսինքն՝ կանանց նկատմամբ բռնության տարբեր տեսակների դրսևորման ձևերը տարբեր ոլորտներում՝ կենցաղային, ինստիտուցիոնալ, աշխատանքային, վերարտադրողականության ազատության դեմ և այլն: 2019-ին 27.501 և 27.533 օրենքները այդ շարքում ներառեցին նաև փողոցային ոտնձգությունները և քաղաքական բռնությունը:
26.485 օրենքի շրջանակներում այս տարի մեկնարկել է գենդերային բռնության դեմ պայքարի 2022-2024 թթ երկրորդ ազգային ծրագիրը., որը ներառում է հետևյալ կետերը.
- Գենդերային բռնության կանխարգելման ազգային ծրագրի շարունակություն. «Միացյալ Արգենտինան ընդդեմ գենդերային բռնության»: Այս արշավը նպատակ ունի մղելու քննադատական մտորումների հասարակության մեջ ընդունված զանազան կարծրատիպերի և սոցիալ-մշակութային օրինաչափությունների վերաբերյալ, որոնք ձևավորում են գենդերային ինքնություններն ու հարաբերությունները և կազմում այն ամբողջությունը, որի վրա վերարտադրվում և օրինականացվում է գենդերային հիմքով բռնությունը:
- «Հավասարեցնել իրավունքները» ծրագիր. իրավաբանական, հոգեբանական և սոցիալական ոլորտի մասնագետներից կազմված թիմերի հզորացում և ընդլայնում, որի նպատակն է համապարփակ աջակցություն տրամադրել գենդերային բռնության զոհ դարձածներին:
- Կացարանների, ապաստարանների և համապարփակ պաշտպանության սարքերի ցանցի աջակցության և հզորացման ծրագիր:
- Ծայրահեղ գենդերային բռնության դեպքերում հրատապ աջակցության և անհապաղ համապարփակ աջակցության ծրագրի ընդլայնում: Այս էական ծրագիրն ֆեմիցիդների, տրանսվեստիցիդների և տրանսֆեմիցիդների զոհերի հարազատներին և մարդկանց՝ ֆինանսական աջակցության, հոգեբանական օգնության, իրավաբանական խորհրդատվության, տրանսֆերտների ծածկույթի և թիվ 27,452 օրենքով նախատեսված տնտեսական այլ հատուցումների միջոցով։