|
REGRESAR

Նորին Սրբություն Հռոմի Պապի Հայաստան այցելության հիշատակման արարողություն

Սեպտեմբերի 28-ին, Հայաստանում Արգենտինայի դեսպանատան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցելության հիշատակման արարողություն` «Էկումենիզմը` որպես ժողովուրդների միջև բարեկամության ճանապարհ» խորագրով, որին մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին կապերի և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների Առաջնորդ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը, դիվանագետներ, տեղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց Արգենտինայի Պաշտամունքի Քարտուղար դեսպան Սանտիագո դե Էստրադայի ողջույնի խոսքը, որին հաջորդեցին բանախոսություններ որպես միջկրոնական երկիր Արգենտինայի փորձի, Հայ առաքելական եկեղեցու համար էկումենիզմի կարևորության եւ Հռոմի Պապի հայաստանյան այցելության ազդեցության մասին թեմաներով:

Ելույթներին հաջորդեց հարց ու պատասխանը, այնուհետև ի պատիվ միջոցառման մասնակիցների եւ հյուրերի` տրվեց ընդունելություն:

    

 

Post date: 29/09/2017