|
REGRESAR

Ուժի մեջ է մտել Արգենտինայի և Հայաստանի միջև «Աշխատանքի և արձակուրդի ծրագրի մասին համաձայնագիրը»

Հրաշալի՜ նորություն հայ և արգենտինացի երիտասարդների համար: Արդեն ուժի մեջ է մտել «Արգենտինայի Հանրապետության Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև Աշխատանքի և արձակուրդի ծրագրի մասին համաձայնագիրը», որը թույլ կտա երկու երկրների երիտասարդներին արձակուրդի և սովորելու նպատակով մնալ մյուս երկրի տարածքում մեկ տարի ժամկետով: Բացի այդ, նրանց հնարավորություն կտրվի ունենալ օրինական աշխատանքի իրավունք երկրում իրենց ծախսերը հոգալու համար

Եկրներից յուրաքանչյուրի քաղաքացիները, որոնք կցանկանան ստանալ արձակուրդի և աշխատանքի վիզա, պետք է դիմեն համապատասխան երկրի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն

Աշխատանքի և արձակուրդի ծրագրի կարող են դիմել բոլոր այն անձինք, որոնք.

ՀՀ քաղաքացիներ են, որոնք մշտապես բնակվում են ՀՀ-ում կամ Արգենտինայի Հանրապետության քաղաքացիներ են կամ մշտապես բնակվում են Արգենտինայում,

Դիմում ներկայացնելու պահից նրանց տարիքը տասնութից ներառյալ երեսուն է

Չեն ճանապարհորդում իրենց խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների ուղեկցությամբ

Կրում են մյուս երկրի կողմից տրամադրված վավերական անձնագիր

Չեն մասնակցել Արձակուրդի և աշխատանքի այս ծրագրին

Ունեն մեկնման և հետադարձի տոմս կամ նման տոմս գնելու համար անհրաժեշտ միջոցներ

Համապատասխան հյուպատոսական մարմնի գնահատմամբ` ունեն իրենց ծախսերը հոգալու համար անհրաժեշտ միջոցներ` այցելության սկզբնական ժամանակահատվածում իրենց ապրուստը հոգալու համար

Վճարել են մուտքի արտոնագրի համար նախատեսված վճարը

Համաձայնել են ունենալ ամբողջական բժշկական ապահովագրություն իրենց այցելության ժամանակահատվածի համար

Չունեն դատվածություն: 

Post date: 12/07/2019