Սեպտեմբերի 7-ից ուժի մեջ է մտել Միգրացիոն ազգային վարչության թիվ 3025/2020 որոշումը, որի տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
https://www.boletinoficial.gob.ar/detalleAviso/primera/234495/20200903
Վերոնշյալ որոշումը սահմանում է, որ բոլոր նրանք, ովքեր մտադիր են մուտք գործել Արգենտինա, պետք է լրացնեն Ազգային տարածք մուտք գործելու համար պահանջվող երդմամբ հաստատված էլեկտրոնային հայտարարագիր, որը հասանելի է www.migraciones.gov.ar:
Վերոնշյալ հայտարարագիրը երկիր մուտք գործելու համար պարտադիր միգրացիոն պահանջ է, որը հաշվառումից/նստեցումից առաջ պահանջվելու է ավիափոխադրողների կողմից:
Երդմամբ հաստատված հայտարարագիրը պետք է լրացվի ճամփորդությունից 48 ժամ առաջ: Անչափահաս երեխաների կամ սահմանափակ կարողությունների տեր անձանց դեպքում հայտարարագիրը պետք է լրացվի նրանց անունից ծնողների կամ խնամակալի/պատասխանատուի կողմից:
70 անց անձիք կարող են լրացնել Երդմամբ հաստատված էլեկտրոնային հայտարարագիրը, սակայն նրանց համար այն պարտադիր չէ, և որպես այլընտրանք՝ նրանք կարող են լրացնել հայտարարագիրը Ezeiza օդանավակայան մուտք գործելու պահին:

