Մայիսի 15-ին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան մասնակցեց Սպիտակ քաղաքում Մանկավարժական-հոգեբանական տարածաշրջանային կենտրոնի և մանկական ինտերակտիվ և ներառական խաղահրապարակի բացման արարողոթյուններին, որոնք կառուցվել են “UNICEF for Spitak” նախաձեռնության շրջանակներում` ՅՈԻՆԻՍԵՖ Հայաստանի և ՅՈՒՆԻՍԵՖ Արգենտինայի, ինչպես նաև Արգենտինայի հայկական համայնքի ֆինանսական աջակցությամբ` Արգենտինայի "Fondo Armenia"-ի միջոցով:
Միջոցառմանը ներկա էին Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տանյա Ռադոխայը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Լուսինե Առաքելյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև տեղի կառավարության այլ ներկայացուցիչներ:
Իր ելույթի ընթացքում Արգենտինայի դեսպանն ընդգծեց. «Այսօր ինձ հպարտ եմ զգում ներկայացնելու ոչ միայն արգենտինական կառավարությունը, այլ նաև իմ երկրի այս մարդկանց, որոնք ունեն հայկական արմատներ և ամուր կապ իրենց մայր հայրենիքի հետ և որոնք ջանք չեն խնայել, որպեսզի այսօր հաշմանդամություն ունեցող հայ մի շարք երեխաներ կարողանան իրենց ավելի երջանիկ զգալ»: