Երևանում Արգենտինական տանգոյի շաբաթ 2019-ն ավարտվեց տանգոյի մեծ շոուով, որը կայացավ քաղաքի կենտրոնում հոկտեմբերի 12-ին, երբ Արգենտինայում նշվում էր Մշակութային բազմազանության օրը։
Շոուն, որին մասնակցում էին պարողներ Խուլիո Սաավեդրան և Տեկլա Գոգրիչիանին, տանգոյի ներկայացում էր, որը պատմում էր հայ ներգաղթյալ աղջկա ու արգենտինացի տղայի սիրո պատմություն։
Շոուի ավարտին ներկաները մասնակցեցին վարպետության դասի՝ սովորելով պարել արգենտինական տանգո։