|
REGRESAR

Տեղեկատվություն Արգենտինայի քաղաքացիների և Արգենտինա ճանապարհորդող օտարերկրացիների համար

Սահմանվում է, որ այն անձինք, որոնք Արգենտինա կժամանեն տուժված տարածքներից (Եվրոպա, ԱՄՆ, Հարավային Կորեա, Ճապոնիա, Չինաստան և Իրան) կամ որոնք վերջին 14 օրվա ընթացքում ժամանել են Արգենտինա, պետք է 14 օր մնան մեկուսացված: Նշված ժամանակահատվածը կարող է փոփոխվել կատարողական մարմնի կողմից ` համաճարակաբանական էվոլյուցիայի համաձայն:

Արգենտինայի տարածք չեն կարող մուտք գործել կամ այնտեղ մնալ քաղաքացի չհանդիսացող այն օտարեկրացիները, որոնք չեն կատարի պարտադիր մեկուսացման և սահմանված սանիտարական միջոցների վերաբերյալ նորմը` բացի առողջապահական կամ միգրացիոն մարմնի կողմից սահմանված բացառությունների:

Նախատեսված է 30 օրով (սկսած 13/03/2020-ից) դադարեցնել տուժված տարածքներից միջազգային թռիչքները:

Հնարավոր է սահմանվեն բացառություններ Արգենտինայի քաղաքացիների վերադարձը դյուրացնելու նպատակով` կիրառելով համապատասխան կանխարգելիչ բոլոր միջոցառումները:

Սահմանված պարտավորությունների չկատարման հաստատման դեպքում`

կկազմվի համապատասխան բողոք` Արգենտինայի քրեական օրենսգրքով սահմանված հանցանքի քննության նպատակով:

Post date: 13/03/2020