Հունիսի 6-ին Արգենտինայի դեսպանությունը մասնակցեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բուենոս Այրեսի գրասենյակում տեղի ունեցած տեսակոնֆերանսին, որտեղ կայացավ «Հայաստան Համաայկական հիմնադրամի» և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությունը: Այդ համաձայնագրից բխող համագործակցության ծրագրերն ուղղված են հայ մասնավորապես մարզաբնակ երեխաների և դեռահասների աջակցությանը:
Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել երեխաների և ընտանիքների աջակցության կենտրոններ, որոնք, գործելով որպես Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերահսկողության ներքո գտնվող պետական կենտրոններ, բազմապրոֆիլ ծառայություններ կմատուցեն խոցելի իրավիճակում հայտնված երեխաներին, այդ թվում՝ հակամարտության գոտիներից տուժած երեխաներին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին, բռնության զոհ դարձած երեխաներին, սոցիալ-տնտեսական անբարենպաստ իրավիճակում գտնվող ընտանիքների երեխաներին և այլն:
Բացի այդ, նախատեսվում է համայնքային երկու երիտասարդական տների հիմնում (մեկը Շիրակի մարզում, մյուսը՝ Սյունիքի), որոնք կգործեն որպես խոշորացված համայնքների դեռահասների և երիտասարդների՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող և խոցելի խմբերի, ինչպես նաև հակամարտության գոտիներից տեղահանված անձանց խնամքի կենտրոններ և մոբիլիզացման կետեր:
Համագործակցության վերոնշյալ համաձայնագրի շրջանակներում իրականացվելիք վերջին գործողությունը վերաբերում է դպրոցների կահավորմանն ու սարքավորումներին, ինչպես նաև Սյունիքի մարզի 15 դասարանների ուսուցիչների վերապատրաստմանը։
Այդ առիթով, ի լրումն Արգենտինայի Հայկական հիմնադրամի անդամների հանդեպ երախտագիտության, մեր դեսպանությունը, ի դեմս Տնտեսական, առևտրային և համագործակցության բաժնի, իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու այն գովելի մարդասիրական ծրագրերին, որը ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով իրականացվում է Հայաստանում:

