|
REGRESAR

Տեսակոնֆերանս գյուղատնտեսական համագործակցության մասնակից տարբեր կառույցների ներկայացուցիչների ու տեխնոլոգների միջև

Հունիսի 19-ին կայացավ տեսակոնֆերանս Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի տրամադրած հողատարածքում գյուղատնտեսական համագործակցության մասնակից տարբեր կառույցների ներկայացուցիչների ու տեխնոլոգների միջև։

Չնայած համաճարակով պայմանավորված դժվարություններին՝ նախագիծը շարունակում է զարգանալ՝ նպատակ ունենալով ստեղծել հայ գյուղատնտեսների արտադրական ծավալների աճի խթանմանն ուղղված փորձացուցադրական դաշտ։

Արդեն իսկ կատարվել են հողի նախապատարաստման աշխատանքներ, տեղադրվել է ամբար և ոռոգման համակարգ։

Այս նախագծին մասնակցող կազմակերպություններն են Հայաստանի Ազգային ագրարային համալսարանը, Հայկական ընդհանուր բարեգործական միությունը, Արգենտինայի Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը, «Հայաստանի հողեր» - «Կարաս Վայնս» արգենտինական կապիտալով ընկերությունները և Արգենտինայի Արտաքին գործերի նախարարության Հարավ-Հարավ և Եռակողմ համագործակցության արգենտինական ֆոնդը։

Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ագրոնոմ ինժեներ Գաբրիել Մեղրունիին և ողջունել ագրոնոմ ինժեներ Մանուել Գոմեսին, որը կփոխարինի վերջինիս։

Շնորհավորում ենք և շնորհակալություն հայտնում բոլորին այս մեծ աշխատանքի համար։

 

 

Post date: 03/07/2020