|
REGRESAR

Օգոստոսի 17. Գեներալ Սան Մարտինի մահվան 170-ամյակ

1850 օգոստոսի 17-ին է մահացել Լատինական Ամերիկայի մեծն ազատագրող, Հիմնադիր հայր Գեներալ Խոսե դե Սան Մարտինը, որի մեջ ամփոփված են որպես պետություն մեր ինքնությունը կազմող ամուր գաղափարները։

Այսօր Հայաստանում Արգենտինայի դեսպանությունից ոգեկոչում ենք նրա հիշատակն ու այցելելով Արգենտինայի Հանրապետության դպրոց՝ ծաղիկներ ենք դնում դպրոցի մուտքը զարդարող նրա կիսանդրու առջև՝ որպես հարգանքի հավաստիք։

Դպրոցում մեզ հյուրընկալեց տնօրեն Նարինե Ադամյանը՝ միանալով մեր համեստ արարողությանն ու իր հարգանքը հավաստելով Գեներալ Սան Մարտինին։

Գեներալ Սան Մարտինի պատմությունը, ինչպես նաև Արգենտինայում ու հարևան եղբայրական երկրներում նրա թողած ժառանգությունն ավելի լավ ճանաչելու համար՝ առաջարկում ենք դիտել Canal Encuentro-ի այս կարճ տեսանյութը:

  

Post date: 19/08/2020