|
REGRESAR

CELU քննության նոր ամսաթիվ

Հայտնում ենք, որ այս տարվա CELU քննությունն անց է կացվելու առցանց՝ նոյեմբերի 27-ին (գրավոր) և նոյեմբերի 30-ին (բանավոր):

1) Գրանցում՝ գրանցվել կարելի է www.celu.edu.ar էջում 2020թ. հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 2-ը: Ձևաթուղթը լրացնելուց հետո կստանաք վճարման վերաբերյալ ցուցումները: Վճարումը կարող եք կատարել մինչև նոյեմբերի 6-ը:

2) CELU քննության վճարը՝ վճարումը կատարվում է բացառապես Paypal համակարգի միջոցով: 2020թ. վճարը Հայաստանի համար կազմում է 19000 դրամ, որը հավասարազոր է 38 ԱՄՆ դոլարի:

3) Գրավոր քննությունը՝ քննությունն իրականացվելու է Moodle համակարգի միջոցով, որին անհրաժեշտ է միանալ սեփական համակարգչից: Կարիք չկա գնալ համալսարան՝ քննությունը հանձնելու համար:

4) Բանավոր քննությունը՝ ինչպես գրավորը, այնպես էլ բանավոր քննությունն իրականացվելու է առցանց: Յուրաքանչյուրի քննական հերթը որոշվելու է Արգենտինայից: Քննությունը անց կկացվի նոյեմբերի 30-ին, պատասխանները կհրապարակվեն դեկտեմբերի 15-ին:

5) CELU հավաստագիրը՝ CELU հավաստագիրը նույնպես կլինի թվային և այն հնարավոր կլինի ներբեռնել անձնական համակարգից:

Ի՞նչ է անհրաժեշտ CELU քննությունը հանձնելու համար

- ինտերնետային կապ,

- վեբ տեսախցիկ և միկրոֆոն,

- ապահով SEB զննարկիչ (նավիգատոր), որը հասանելի կլինի քննության պահին:

Post date: 28/10/2020