|
REGRESAR

«Ամպարար նախագծի» աշխատանքային հանդիպում ՀՀ-ում Արգենտինայի Դեսպանատանը

Հունիսի 30-ին տեղի ունեցավ հոգեբանական խորհրդատու Քրիստինա Փափազյանի կողմից եւ ՀՀ-ում Արգենտինայի Դեսպանության աջակցությամբ համակարգվող «Ամպարար նախագծի» առաջին փուլի ամփոփման միջոցառում, որին մասնակցում էին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, ՀՀ Կրթության եւ գիտության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների եւ մասնակից այլ կառույցների աշխատակիցներ:

«Ամպարար նախագծի» նպատակն է նպաստել Հայաստանում ուղեղայի կաթված ունեցող երեխաների` հասարակության մեջ ներագրավվելուն:

Հանդիպման նպատակն էր իրականացնել նախագծի առաջին փուլի փակումը, որը նվիրված էր ուղեղային կաթված ունեցող երեխաների եւ նրանց բուժմամբ զբաղվող կենտրոնների վերաբերյալ որոշակի հարցերի ու իրավիճակի քննարկմանը:

Դրա շրջանակներում համատեղ մշակվեց աշխատանքային փաստաթուղթ, որն ապագայում կծառայի որպես նախագծի գործունեության ուղեցույց` ներառելով ուղեղային կաթված ունեցող երեխաների ծնողների եւ ընտանիքիների համար նախատեսված սեմինարներ, ցուցումներ, իսկ Արգենտինայի եւ Հայաստանի համապատասխան մասնագետների համար` վերապատրաստում եւ փորձի փոխանակում, նյութերի տրամադրում, դպրոցներում ֆիզիկական արատների եւ ուղեղային կաթվածի վերաբերյալ ուսուցողական զրույցների անցկացում եւ այլն:

Post date: 04/07/2016