|
REGRESAR

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն. Հայաստանի և Արգենտինայի փորձը» խորագրով կոնֆերանս

Սույն թվականի հունիսի 9-ին Երևանում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում Արգենտինայի դեսպանության համատեղ նախաձեռնությամբ, տեղի ունեցավ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն. Հայաստանի և Արգենտինայի փորձը» խորագրով կոնֆերանս

Միջոցառումը, որին մասնակցեցին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւ ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, նպատակ ուներ ներկայացնելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրավական երաշխիքները, բարեփոխումները, մարտահրավերները, նվաճումներն ու ընթացիկ նախագծերը` առանձնահատուկ շեշտադրելով զբաղվածության ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման խնդիրներն ու այս ոլորտում Հայաստանի եւ Արգենտինայի փորձի առանձնահատկությունները:

Կոնֆերանսի իրականացմանն աջակցել են «Կոնվերս Բանկը» եւ “Best Western Congress” հյուրանոցը: Միջոցառմանը ներկա էին հանրային գործիչներ,  դիվանագիտական կորպուսի անդամներ, խնդրով շահագրգիռ պետական մարմիններ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Post date: 09/06/2017