|
REGRESAR

Այցելություն Տավուշի Մարզ Ֆայդեք Արմենիայի հետ

Սեպտեմբերի  24-ին դեսպան Գոնզալո  Ուրրիոլաբեիտիան ալցելեց Տավուշի մարզ «Ֆայդեք Արմենիա» (Սուր վարակիչ հիվանդությունների դեմ պայքար առաջին օգնության կարիք ունեցող երկրներում) հիմնադրամի  տնօրեն  Նարինե  Հայրապետյանի  հետ:
Այցի նպատակն էր գնահատել համագործակցության հնարավորություններն ու անձամբ ճանաչել առողջապահության բնագավառում համագործակցությանն ուղղված կարևոր գործունեությունները,  որը  հիմնադրամն  իրականացնում է պետական ու մարզի քաղաքային իշխանության մարմինների հետ համատեղ:

Դրա շրջանակներում, դեսպանն այցելեց Իջևան քաղաքի պոլիկլինիկա և Աչաջուր քաղաքի բժշկական հաստատություններ, որտեղ տեղեկացավ Կանանց համար առողջական ծրագրի և հասարակության համար մեծ նշանակություն ունեցող առողջապահական համակարգի աջակցության նախաձեռնության մասին:

Պետք  է  նշել, որ   «Ֆայդեք»-ը   շահույթ  չհետապնդող  կազմակերպություն  է, որն ստեղծվել է 2001թ.  բժիշկ Դանիել Ստամբոլցյանի կողմից, որի առաքելությունն է  զարգացնել  վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ծրագրեր առաջին օգնության կարիք ունեցող երկրներում: Բացի այդ, ներառում է բժիշկներ, գիտնականներ եւ առողջապահության ոլորտի հետ առնչվող այլ աշխատակիցներ Լատինական Ամերիկայից, ԱՄՆ-ից ու Հայաստանից:

Post date: 28/09/2015