|
REGRESAR

Առաջնորդության դպրոցի հետ սեմինար Արգենտինական մշակույթի կենտրոնում

Ապրիլի 21-ին Արգենտինական մշակույթի կենտրոնում Արգենտինայի Հանրապետության դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի գլխավորությամբ տեղի ունեցավ սեմինար, որին մասնակցում էին Առաջնորդության դպրոցի ուսանողները:

Իր ելույթի ընթացքում, դեսպանը անդրադարձավ հարաբերությունների քաղաքական, մշակութային, առևտրատնտեսական նպատակներին` կարևորելով Ներկայացուցչության դերը Արգենտինայում հայկական սփյուռքի գործունեության հետ միասին:

Մյուս կողմից, որպես ուղերձի գլխավոր թեմա, դեսպանը կատարեց տեսական հայեցողություններ պետական կազմակերպությունների, մասնավորապես, դիվանագիտական ներկայացուցչությունների գործելու մասին:

Սեմինարի ավարտին հնչեցին հարցեր և պատասխաններ, և կազմակերպվեց ընդունելություն:

Post date: 25/04/2016