Նոյեմբերի 10-ին Իջևանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ արգենտինական “Մետեգոլ” անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա գտնվեց ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:
Միջոցառումը իրականացվեց ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպանության և “Ֆայդեք Արմենիա” հիմնադրամի համագործակցության շրջանակներում, որի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության մարզերում մշակութային գործունեության զարգացմանը:
Խուան Խոսե Կամպանելլայի “Մետեգոլ” անիմացիան մեծ հաջողություն ունեցավ Արգենտինական ֆիլմերի IV փառատոնի ընթացքում, որն անցկացվեց Երևանի “Մոսկվա” կինոթատրոնում: Մուլտֆիլմը ունի հայերեն և անգլերեն ենթագրեր:
Տավուշի մարզպետարանի աջակցությամբ Իջևանի տարբեր դպրոցներից ավելի քան երեք հարյուր աշակերտներ մասնակցեցին ֆիլմի ցուցադրությանը: