|
REGRESAR

Արգենտինական CELU քննությունը Հայաստանում

                                                     

Խոսու՞մ կամ սովորու՞մ ես իսպաներեն: Այժմ կարող ես հավաստագրել իսպաներենի գիտելիքներդ նաև Հայաստանում` հանձնելով Արգենտինայի Հանրապետության կառավարության աջակցությամբ անցկացվող քննությունը:

CELU -ն (իսպաներեն լեզվի և օգտագործման սերտիֆիկատը) Արգենտինայի ազգային համալսարանների կոնսորցիումի կողմից առաջարկվող իսպաներենի` որպես օտար լեզվի իմացությունը հավաստող միջազգային վկայագիր է: CELU-ի քննությունն իրականացվում է 2004 թվականից ի վեր և վավեր է ԱՄՆ-ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում, Ավստրիայում և այլ երկրներում:
Հ

այաստանում առաջին քննությունը կկայանա 2017 թվականի մարտի 14-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել`
Հայաստանում Արգենտինայի դեսպանություն` հեռ.` 576451 (108)
Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան` հեռ.` 543909 (122)

Post date: 15/02/2017