|
REGRESAR

Արգենտինական ELSE-CELU կոնսորցիումին միանալու փաստաթղթի ստորագրման արարողություն

Մարտի 13-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ արգենտինական ELSE-CELU կոնսորցիումին միանալու փաստաթղթի ստորագրման արարողությունը, որին մանսակցում էին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը, ELSE-CELU կոնսորցիումից ներկայացուցիչներ, որոնք ժամանել են Արգենտինայից:

Փաստաթղթի համաձայն` այսուհետ Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանն ընդգրկվում է Ամերիկայում, Եվրոպայում եւ Ասիայում գործող գնահատման կենտրոնների ցանցի մեջ, որտեղ շահագրգիռ անձինք կարող են կրթական ու աշխատանքային նպատակներով վկայագրել իսպաներենի`որպես օտար լեզվի իրենց գիտելիքները:

Բացի այդ, Բրյուսովի անվան համալսարանի դասախոսները կանցնեն CELU քննության տեխնիկական եւ գնահատման վերապատրաստում եւ կկարողանան մասնակցել CELU-ի ակադեմիական կոնֆերանսներին:

Post date: 16/03/2017