|
REGRESAR

Արգենտինայի ազգային համալսարանների կոնսորցիումի կողմից տրվող իսպաներենը` որպես օտար լեզվի իմացությունը հավաստող միջազգային վկայագիր կարող եք ստանալ արդեն Հայաստանում

Փետրվարի 17-ին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան և քարտուղար Գուստավո Մերլոն հյուրընկալվեցին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Հանդիպման նպատակն էր համալսարանի իսպաներեն լեզվի ուսանողներին և դասախոսական կազմին ներկայացնել CELU քննությունը:

Լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ դեսպան Ուրրիոլաբեիտիան անդրադարձավ երկու երկրների բարեկամությանը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց ամրապնդել համագործակցությունը համալսարանի հետ:

Ուսանողների հետ հանդիպման ժամանակ դեսպանը շեշտեց կրթական և մշակութային հարաբերությունների կարևորությունը և բացատրեց, որ լեզու սովորելը ոչ միայն տեխնիկական աշխատանք է, այլև մշակոիյթների փոխանակում:

Դեսպանատան քարտուղար Գուստավո Մերլոն, իր հերթին մանրամասնորեն ներկայացրեց քննության ֆորմատը և ընթացքը:

CELU -ն  (իսպաներեն լեզվի և օգտագործման սերտիֆիկատը) Արգենտինայի ազգային համալսարանների կոնսորցիումի կողմից առաջարկվող իսպաներենի` որպես օտար լեզվի իմացությունը հավաստող միջազգային վկայագիր է:

CELU-ի քննությունն իրականացվում է 2004 թվականից ի վեր և վավեր է ԱՄՆ-ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում, Ավստրիայում և այլ երկրներում: 

Հայաստանում առաջին քննությունը կկայանա 2017 թվականի մարտի 14-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել`
Հայաստանում Արգենտինայի դեսպանություն` հեռ.` 576451 (108)
Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան` հեռ.` 543909 (122)

Post date: 21/02/2017