|
REGRESAR

Արգենտինան կհյուրընկալի Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը

Մայիսի 2-ին Հայաստանում Արգենտինայի դեսպանության Մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարի նվիրված միջոցառումը, որը 2017 թվականի մայիսին Բուենոս Այրեսում կմիավորի աշխարհի տարբեր երկրներից հայ բժիշկներին:

ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամի և Արգենտինայի դեսպանության համատեղ կազմակերպած միջոցառմանը ներկա էին Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՖԱՅԴԵՔ Արմենիա, FIDEC USA և FUNCEI հիմնադրամների նախագահ, բժիշկ Դանիել Ստամբուլյանը և դեսպան Ուրրիոլաբեիտիան, ինչպես նաև առողջապահական ոլորտի նշանավոր մասնագետներ:

Արգենտինայի դեսպանի և Առողջապահության նախարարի ողջույնի խոսքից հետո բժիշկ Ստամբուլյանը ներկայացրեց գալիք բժշկական համագումարի նպատակը և ծրագիրը: Միջոցառումը ամփոփվեց Արգենտինայի և Բուենոս Այրեսի մասին տեսաֆիլմով:

Post date: 03/05/2016