|
REGRESAR

Արգենտինացի ակորդեոնահար Ռաուլ Բարբոզայի համերգը Երևանում

Հուլիսի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Ռաուլ Բարբոզա Տրիոյի համերգը` արգենտինացի նշանավոր ակորդեոնահար Ռաուլ Բարբոզայի եւ կիթառահարներ Դանիել Դիազի եւ Նորբերտո Պեդրեյրայի մասնակցությամբ:

Համերգը կազմակերպել էր ՀՀ-ում Արգենտինայի Դեսպանությունը` Կոնվերս Բանկի եւ Հայաստանի ազգայի ֆիլհարմոնիկ նվագախմբի աջակցությամբ` Արգենտինայի Հանրապետության Անկախության 200-ամյակի տոնակատարության շրջանակներում:  

Համերգի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու արգենտինական տիպիկ լիտորալ երաժշտություն: Համերգին ներկա էին ՀՀ Կառավարության աշխատակիցներ, Դիվանագիտական կորպուսի անդամներ եւ տեղի մշակութային ոլորտի ներկայացուցիչներ:

 

Post date: 12/07/2016