Սկսած սույն թվականի հունվարի 2-ից, արտասահմանցի զբոսաշրջիկները Արգենտինայում կացարանի ծախսերի դիմաց կստանան ամբողջ գումարի 21 տոկոսին համապատասխան փոխհատուցում: Այդպիսով` Արգենտինան արտասահմանցի զբոսաշրջիկներին կվերադարձնի այնտեղ կացարանի եւ դրա մեջ ներառվող նախաճաշի համար վճարվող ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարը: Կացարանի ծառայությունների դիմաց ԱԱՀ-ի հետ վերադարձը կիրականացվի այն անձանց համար, որոնք իրենց անձնագրի կամ նույնականացման քարտի միջոցով կհավաստեն արտերկրում բնակության փաստը եւ վճարում կիրականացնեն արտերկրում թողարկված բանկային քարտի կամ Արգենտինայի սահմաններից դուրս իրականացվող բանկային փոխանցման միջոցով: