|
REGRESAR

Արգենտինա-Հայաստան Հարավ-Հարավ Համագործակցություն

Հունիսի 26-ից 30-ը INTA–ի և AACREA-ի արգենտինացի մասնագետների առաքելությունը տեղի փորձագետների հետ աշխատեց Գյուղատնտեսական գիտասփյուռ համակարգի ամրապնդման ուղղությամբ:

Նախագիծը համարվում է Միջազգային Համագործակցության գործունեության մաս, որը մեր երկիրն իրականացնում է Հարավ-Հարավ եւ Եռակողմ Համագործակցության Արգենտինական Հիմնադրամի (Fondo Argentino de Cooperación Sur-Sur y Triangular (Fo.Ar)) միջոցով, ինչպես նաև Ամերիկա Կորպորացիայի հետ համագործակցությամբ:

Հունիսի 27-ին, մասնագետներն այցելեցին Գեղարքունիքի Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն, որտեղ իրականացրեցին փորձի փոխանակում եւ վերապատրաստում 12 հայ տեխնիկների համար:

Հունիսի 28-ին եւ 29-ին INTA–ի եւ AACREA-ի առաքելությունը, «Հայաստանում գիտասփյուռի համակարգի ամրապնդում» նախագծի շրջանակներում շարունակելով փորձի փոխանակման աշխատանքները, այցելեց Արարատի մարզ` հանդիպելով տեղական արտադրողներին եւ անցկացնելով վերապատրաստում մարզի գյուղատնտեսական խորհրդատուների համար:

Իսկ հունիսի 30-ին փորձագետները առաքելության նախնական արդյունքները ներկայացրեցին ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գիտասփյուռի համակարգի ղեկավարին, ինչպես նաև համաձայնեցրին 2017թ-ի երկրորդ կեսում իրականացվելիք համատեղ աշխատանքների ժամանակագրությունը:

 

Post date: 29/06/2017