|
REGRESAR

ԴԵՍՊԱՆ ԳՈՆԶԱԼՈ ՈՒՐՐԻՈԼԱԲԵԻՏԻԱՅԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

Դեկտեմբերի 8-ին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան եւ FIDEC Armenia (Fighting Infectious Diseases in Emerging Countries) հիմնադրամի տնօրեն Նարինե Հայրապետյանը հանդիպեցին ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Ուրրիոլաբեիտիան, ի դեմս Ներկայացուցչության, իր աջակցությունը հայտնեց Ստամբուլյան հիմնադրամի կողմից կազմակերպվող Հայ բժիշկների XII միջազգային համագումարին, որը տեղի է ունենալու 2017թ. մայիսի 31-ից հունիսի 2-ը, Բուենոս Այրեսում` Շերատոն հյուրանոցում:

FIDEC Armenia-ի տնօրեն Նարինե Հայրապետյանն էլ իր հերթին ներկայացրեց միջոցառման հիմնական բնութագրիչ կետերը: Նախարար Ալթունյանը շնորհակալություն հայտնեց այցելության համար և նույնպես իր աջակցությունը հայտնեց Համագումարի կազմակերպչական աշխատանքներին: Հանդիպմանը քննարկվեցին նաև համագործակցության վերաբերյալ մի շարք այլ հարցեր:

Post date: 23/01/2017