Նոյեմբերի 13-ին ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան հանդիպեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանին:
Գործադիր տնօրենը խոսեց Հայաստանում ներդրումների մասին և ընդգծեց երկրի առավելությունները: Նշելով, որ երկու երկրներն ունեն առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեծ պոտենցիալ, ցուցաբերեց համագործակցութունը խորացնելու և ընդլայնելու իր պատրաստակամությունը:
Դեսպան Ուրրիոլաբեիտիան համառոտ ներկայացրեց Արգենտինայի տնտեսական իրավիճակը և նշեց, որ երկու երկրներն ունեն լուրջ հնարովորություններ առևտրային հարաբերությունների ամրամնդման համար:
Երկու կողմերը հետաքրքրություն ցուցաբերեցին զբոսաշրջության և գյուղատնտեսական, կաշվի ու գյուղատնտեսական մեքենաներ արտահանման համագործակցության ոլորտներում, ինչպես նաև ձեռք բերվեց պայմանավորվածություն անցկացնել սեկտորային հանդիպումներ թեմատիկ ոլորտներում աշխատելու նպատակով:
Հանդիպման ավարտին նրանք անդրադարձան Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության առեւտրաարդյունաբերական պալատների միջև համաձայնագրի ստորագրման հնարավորությանը: