|
REGRESAR

Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հանդիպումը ՀՀ Գյուղատնտեսության նախարարի հետ

Ապրիլի 12-ին ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունեց դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային եւ Ամերիկա Կորպորացիայի ներկայացուցիչ Խորխե դել Ագիլային: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին գյուղատնտեսության ոլորտում հայ-արգենտինական համագործակցության հեռանկարների շուրջ` շեշտադրելով հանրային եւ մասնավոր սեկտորների հետ աշխատանքը, եւ անդրադարձան արգենտինացի փորձագետների Հայաստան սպասվող այցելությանը, որոնք կաջակցեն տեղական գյուղատնտեսական խորհրդատվական համակարգի բարեփոխման գործընթացին:

Գնահատելով գինեգործության ոլորտում արգենտինական փորձը` նախարար Իգնատի Առաքելյանն ընդգծեց այս ոլորտում առավել խորը եւ արդյունավետ համագործակցության կարևորությունը: Կողմերը նաև երկխոսեցին գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերման եւ հակակարկտային ցանցերի աջակցության կառավարական ծրագրերի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Դեսպան Ուրրիոլաբեիտիան վերահաստատեց արգենտինական կողմի դիրքորոշումը` գործնական քայլերի եւ մի շարք ոլորտներ ներառող նախագծերի միջոցով շարունակելու գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացումը:

Post date: 20/04/2017